Մանուել Նոյերի կրնկով փոխանցումը ապշեցրել է մրցակցի գլխավոր մարզչին. տեսանյութ
Բունդեսլիգայի 11-րդ տուրի՝ «Այնտրախտ» - «Բավարիա»-ի խաղի ժամանակ հյուրերի դարպասապահ Մանուել Նոյերը կրնկով փոխանցում է կատարել իր խաղընկերոջը, ինչը ոչ միայն զարմացրել է ֆուտբոլասերներին, այլև մրցակցի գլխավոր մարզիչ Թոմաս Շաաֆին:
Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ գերմանացի դարպասապահը աչքի է ընկնում նման սխրագործություններով: