211652_close_icon
views-count2757 դիտում article-date 20:20 09-11-2014

Ապարանցիների պատիվը միշտ բարձր կպահեմ.Սամվել Ալեքսանյան

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, այսօր՝ նոյեմբերի 9-ին անցկացրեց իր 6-րդ համագումարը: Ինչպես փոխանցում է [url=https://shamshyan.com/hy/article/2014/09/24/28211/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակիցը, ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը միաձայն ընտրվեց միության նախագահ։Նրա թեկնածությունը առաջադրեց «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը Աղվան Հովսեփյանը: « Ալեքսանյանը արդեն 3 տարի ղեկավարում է մեր կառույցը: Բայց երբեք ի ցույց չի դնում իր բարեգործական աշխատանքները՝ ի տարբերություն շատ շատերի: Հավատացնում եմ՝ ձեզանից շատ շատերը շատ քիչ են տեղյակ նրա կատարած բարեգործական աշխատանքների մասին»,- ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Սամվել Ալեքսանյանն էլ խոստացավ ապարանցիների պատիվը միշտ բարձր պահել: Ի դեպ, համագումարին մասնակցում էին հարյուրավոր հյուրեր, մտավորականներ, գիտնականներ, գրողներ, ԱԺ պատգամավորներ:Հյուրեր կային նաեւ արտերկրից:

Նմանատիպ նյութեր