7376 դիտում
13:57 22-05-2015
Սամվել Ալեքսանյանը խոստովանում է, որ դպրոց գնալ և սովորել չի սիրել և բացահայտում է, թե այդ ամենով հանդերձ՝ ինչպես է դարձել «Սամվել Ալեքսանյան»
ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը ոչ դպրոց գնալ է սիրել, ոչ էլ սովորել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Ալեքսանյանը, ով այցելել էր Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 112 հիմնական դպրոց՝ մասնակցելու ավարտական միջոցառմանը:
Ի դեպ, այդ դպրոցում է սովորել նաեւ ինքը: Հարցին, թե այդ դեպքում ինչպես է հարստացել եւ Սամվել Ալեքսանյան դարձել, պատասխանեց. «Դպրոց վաբշե չէի ուզում գնալ, բայց որ գնում էի, սովորում էի: Ինչի՞, չի՞ երևում, որ լավ եմ սովորել»:
Նաեւ ընդգծեց, որ ինքը բիզնես չունի եւ բիզնեսով չի զբաղվում: Բայց եւ այնպես, ասաց, որ արդեն 10 տարի է, ինչ իր միջոցներով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բոլոր դպրոցների շրջանավարտները խնջույքները նշելու են իր ընտանիքին պատկանող «Փարվանա» ռեստորանում:
Լրագրողի դիտարկմանը, թե քիչ առաջ նա ասաց, որ բիզնեսով չի զբաղվում, Սամվել Ալեքսանյանն ինքն իրեն ուղղեց եւ ասաց, որ այդ ռեստորանը իր հորեղբոր որդունն է:
Նմանատիպ նյութեր
2370 դիտում
10:59 13-09-2019
Հետևել Լենինի խորհրդին՝ սովորել, սովորել, սովորել․ «Առավոտ»
8488 դիտում
18:31 18-10-2020
Արծրուն Հովհաննիսյան. Հեշտ է սիրել Տիգրան Մեծին, ավելի դժվար է հասկանալ ու սիրել Աշոտ Երկաթին
3268 դիտում
15:34 12-07-2019
Հենրիխ Մխիթարյան. Հպարտանում եմ այն ամենով, ինչին հասել եմ
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
724 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»