5975 դիտում
21:21 09-11-2014
Սամվել Ալեքսանյանը քաղաքական հարցերին պատասխանելու փոխարեն արդեն ուսերն է թափահարում, իսկ Աղվան Հովսեփյանը առաջարկում է թեման շրջանցել
Ուրիշ հարց չունե՞ք: Նման առաջարկով այսօր՝ նոյեմբերի 9-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միություն 6-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում հանդես եկավ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը՝ արձագանքելով այն հարցին, թե մտավախություն չունի, թե եռյակի գործունեության արդյունքում նոր «Մարտի 1» կլինի:
Նա ամեն կերպ շրջանցեց հարցը եւ քաղաքական ոչ մի հարցի չպատասխանեց: Իսկ «Նիգ-Ապարան» հայրենակցական միություն նախագահ ընտրված գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում չցանկացավ խոսել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի իշխանափոխության պահանջի մասին: Ավելին՝ լսելով հարցը նա ոչ մի բառ չարտաբերեց: Միայն ուսերը թափահարեց:
Ի դեպ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամակցության քարտ ստացավ Wdf Docando ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը եւ լրագրողների հետ զրույցում խնդրեց չքաղաքականացնել իր անդամակցությունը:
Նմանատիպ նյութեր
8436 դիտում
08:18 20-01-2015
ՀՀ քննչական մարմինները բավարար նյութեր ունեն՝ մի քանի հիմնական հարցերին պատասխանելու համար. ՀԺ
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր