53115 դիտում
10:00 24-07-2017
Մարտունի քաղաքում բացվեց ևս մեկ հանրային լողափ. ներկա էին Աղվան Հովսեփյանը, մարզպետ Կ. Բոթոյանը, իսկ նախկին ՀՀ ոստիկանապետը խմեց Աղվան Գառնիկիչի կենացը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈԻԹ
Հուլիսի 23-ին, Մարտունի քաղաքում բացվեց ևս մեկ հանրային լողափ, այդպիսով Սևանա լճի թվով 11 հանրային լողափերի թիվն ավելացավ ևս մեկով: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում «Վարդավառ» տարածաշրջանային փառատոնը նշվեց նորաբաց հանրային լողափի բացումով: Մարզպետ Կարեն Բոթոյանը հայտարարեց, որ Մարտունու շրջանում այն միակ հանրային լողափն է, որը կառուցվել է մարտունեցիների միջոցներով:
Տոնական միջոցառմանը բազմաթիվ հյուրերի թվում էին գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը և այլ հյուրեր::
Տոնը սկսվեց Ջրօրհներքի արարողությամբ, այնուհետև ազգային երգ ու պարն ուղեկցվեց տոնական ծեսերով ու խաղիկներով:
Մարզի առանձին համայնքներ տաղավարներում ներկայացել էին Վարդավառի ավանդական ուտեստներով:
Կ. Բոթոյանը նշեց, թե Վարդավառը Մարտունիում առանձնահատուկ շուքով են նշում, որը հավասարազոր է Նոր տարվա միջոցառմանը: Ըստ նրա, նման միջոցառումները միտված են աշխուժացնել համայնքային կյանքը, միջհամայնքային հաղորդակցման պայմաններ ստեղծել, ինչպես նաև տուրիստական գրավչություն հաղորդել:
Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքը լողափ չուներ և անհրաժեշտություն էր բնակիչների համար հանգստի նման պայմաններ ապահովել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 294+
294+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9016 դիտում
19:55 29-06-2017
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Կալավանում քննարկել է զբոսաշրջության զարգացման հետ կապված հարցեր