36532 դիտում
10:30 10-11-2014
Ինքնասպանություն Երևանում. երիտասարդ տղան իրեն ցած է նետել Կիևյան կամրջից. «մեծն» քննիչները ուշանում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օերատիվ խումբը, ում կողմից երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է, քանի որ դին ընկած է ճանապարհի մեջտեղում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա բաժնի քննիչները:
Ըստ նախնական տեղեկությունների, ինքնսապանություն գործած քաղաքացին կլինի մոտ 25-30 տարեկան, ում ինքնությունը ոստիկանությունը ճշտում է:
Արդեն տևական ժամանակ է «մեծն» քննիչները չեն բարեհաճում դեպքի վայր, ինչի պատճառով էլ նշված հատվածում ավտոմեքենաների կուտակում է առաջացել:
***
10:59
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ ժամանեցին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա - Սեբաստիայի քննչական բաժնի քննիչները` քննիչ Սամվել Միքաելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ժամանել է նաև դատաժբիշկը:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
102683 դիտում
19:52 16-08-2017
Ինքնասպանություն Երևանում. 23-ամյա երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
84759 դիտում
17:00 22-01-2024
Ինքնասպանություն՝ Երևանում. երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
67678 դիտում
19:58 10-06-2020
Ինքնասպանություն Երևանում. երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ