211652_close_icon
views-count102686 դիտում article-date 19:52 16-08-2017

Ինքնասպանություն Երևանում. 23-ամյա երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Խորեն Բալասանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Ընթերականների ներկայությամբ նրա տաբատի գրպանում հայտնաբերել են Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցի բնակիչ, 23-ամյա Գեղամ. Ն.ի անվամբ անձնագիր: Փաստի առթիվ ավագ քննիչ Խ. Բալասանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ինչպես նաև՝ արդյոք անձնագրում հանդիսացող քաղաքացին է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր