211652_close_icon
views-count2393 դիտում article-date 09:27 11-11-2014

Վաչե Գաբրիելյանը՝ ՀՀ փոխվարչապետ նշանակվելու հավանականության մասին. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը կարող է հայտնվել «նավից պարահանդես» վիճակում: Թերթի աղբյուրները պնդում են, որ չափազանց մեծ է հավանականությունը, որ նա նշանակվի ՀՀ փոխվարչապետ: «Հենց այսօր Գաբրիելյանը փոխվարչապետ նշանակվել չի կարող, որովհետև ՀՀ Սահմանադրությամբ, այդ կարգավիճակին արժանանալու համար նախ հարկավոր է նախարար լինել: Կասկածից վեր է, սակայն, որ հենց Գաբրիելյանն է նշանակվելու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար: Երեկ Ազգային ժողովը հրատապության կարգով սկսել է քննարկել այսպիսի նախարարություն ստեղծելու մասին օրենքի նախագիծը և կառավարության խնդրանքով հարցը քննարկելու է հատուկ ընթացակարգով, երկրորդ ընթերցումը տեղի է ունենալու առաջինից հետո 24 ժամվա ընթացքում: Սա նշանակում է, որ տասն օրվա ընթացքում նոր նախարարությունը ստեղծված կլինի, նախարարը նշանակված: Ոմանք համոզված են, որ նույն փաթեթով կլուծվի նաև փոխվարչապետի նշանակման հարցը»,-հավելում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր