211652_close_icon
views-count17513 դիտում article-date 17:22 18-04-2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ, Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը` փոխվարչապետեր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` Կարեն Կարապետյանին առաջին փոխվարչապետ նշանակելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Կարեն Վիլհելմի Կարապետյանին նշանակել առաջին փոխվարչապետ»,–ասված է Նախագահի ստորագրած հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով փոխվարչապետ է նշանակվել Վաչե Գաբրիելյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Վաչե Վազգենի Գաբրիելյանին նշանակել փոխվարչապետ»,–ասված է հրամանագրում: Փոխվարչապետ է նշանակվել նաև Արմեն Գևորգյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արմեն Անդրանիկի Գևորգյանին նշանակել փոխվարչապետ»,–ասված է համապատասխան հրամանագրում։

Նմանատիպ նյութեր