1392 դիտում
20:49 12-11-2014
Ավարտվել է «Փարաջանովի հետադարձ լույսը» ցուցահանդեսների շարքը
Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստերին կից սրահում տեղի է ունեցել
«Փարաջանովի հետադարձ լույսը» ցուցահանդեսի ամփոփիչ փուլը: Նշենք, որ Ազգային
ժողովի նախաձեռնած ցուցահանդեսների շարքն անցկացվել էր հանրապետության տարբեր
մարզերում եւ Արցախում՝ արժանանալով արվեստասեր ու շնորհալի երիտասարդների
ուշադրությանը: Եվ այժմ Ազգային ժողովում ցուցադրվում են այն
ստեղծագործությունները, որոնք, արժանանալով ժյուրիի բարձր գնահատականին, իրենց
տեղն են գտել խորհրդարանում: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,
երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ
Դավթյանը, հանդիպելով ցուցահանդեսի մասնակիցների հետ, շնորհավորել է նրանց
ցուցահանդեսին մասնակցելու եւ հանրապետական փուլ անցնելու առթիվ:
Այնուհետեւ մեծ շուքով բացվել է «Փարաջանովի հետադարձ լույսը» ցուցահանդեսի
ամփոփիչ փուլը: Բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ
նախագահի տեղակալներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, ԿԳ նախարար
Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, նկարիչներ: Արտակ Դավթյանը, ողջունելով
հյուրերին Ազգային ժողովում, նշել է, որ յոթ ամիս առաջ սկսված ծրագիրը
մոտենում է ավարտին: Կազմակերպիչների նպատակն է եղել Սերգեյ Փարաջանով
արվեստագետի, ազատամիտ քաղաքացու արվեստը, ուղերձները հասցնել երիտասարդներին,
խթանել նրանց ստեղծագործական ներուժը: Արտակ Դավթյանը շնորհակալություն է
հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են հանրապետության տարբեր
մարզերում, Արցախում եւ Երեւանում ցուցահանդեսների կազմակերպմանը:
Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, ով ամիսներ շարունակ
թանգարանի դռները բացել է ցուցահանդեսի մասնակիցների առջեւ՝ ծանոթացնելով
երեխաներին մեծ արվեստագետի ստեղծագործությանը, իր խոսքում նշել է, որ
երեխաներին բնորոշ է համարձակությունն արվեստում: Նրանք լիովին զգացել եւ
արտացոլել են իրենց գործերում Փարաջանովի արվեստի բազմազանությունը:
Շուշան Պետրոսյանը, անդրադառնալով երեխաների աշխատանքներին, նշել է, որ
ամենաանկեղծ նկարչությունը երեխաների ձեռքով է ստեղծվում, եւ Փարաջանովի
արվեստի ամենամեծ ուժն անկեղծության մեջ է: Նա նշել է, որ ցուցադրվածների մեջ
գործեր կան, որոնց հեղինակներն ապագայում աշխարհին պիտի ներկայացնեն հայ
մշակույթը:
Նմանատիպ նյութեր
865 դիտում
15:37 05-05-2015
ԻՊ խմբավորումը ստանձնել է Դալասում ցուցահանդեսների կենտրոնի վրա հարձակման պատասխանատվությունը
Այս բաժնից
1027 դիտում
23:10 30-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
1174 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
757 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով