1211 դիտում
10:13 13-11-2014
Կառավարությունը 754 մլն դրամ է հատկացրել գերատեսչական աշխատակիցներին բնակարաններ գնելու համար. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է. «Տարբեր տրամաչափի պաշտոնյաներից հաճախակի կարելի է լսել «մենք այդքան հնարավորություն չունենք», «մեր միջոցները սուղ են» և այսպես շարունակ, երբ խոսքը այս կամ այն խնդրի լուծման համար գումար հատկացնելու մասին է: Սակայն պարզվում է՝ ՀՀ Կառավարությունը տարբեր կարգի պետական պաշտոնյաների համար պետբյուջեի միջոցներով՝ հարկատուների հաշվին, բնակարաններ գնելու համար գումարներ ունի»:
Թերթի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 2-ին ՀՀ Կառավարությունը 754 միլիոն 805 հազար դրամ է հատկացրել մի քանի գերատեսչությունների՝ նրանց աշխատակիցների համար բնակարաններ գնելու նպատակով՝ ԱԱԾ-ին հատկացվել է 129 մլն 244 հազ. դրամ, ոստիկանությանը՝ 348 մլն 862 հազ. դրամ, դատախազությանը՝ 52 մլն 401 հազ. դրամ, ՊՊԾ-ին՝118 մլն 856 հազ. դրամ, ՀՔԾ-ին՝30 մլն 687 հազ. դրամ և ֆինանսների նախարարությանը՝ 74 մլն 753 հազ. դրամ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
5904 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
1634 դիտում
13:56 10-09-2021
Կառավարությունը 13,5 մլն դրամ է հատկացրել մանկապարտեզներին օժանդակելու համար
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»