988 դիտում
14:46 19-11-2014
Կառավարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համար 350 մլն դրամ է հատկացրել «Հայաստան» հիմնադրամին
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքն ապահովելու նպատակով կառավարությունը 350 մլն դրամ է հատկացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Կառավարությունը քննարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Մասնավորապես, առաջարկվում է ԱԺ-ում կազմավորել փորձագետների աշխատանքային խումբ՝ բյուջետային գրասենյակ: Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագծերի փաթեթը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի տեղեկացմամբ ԱԺ նախագահը և փաթեթի մյուս հեղինակներն ընդունելի են համարում կառավարության առաջարկները:
ՀՀ կառավարությունը քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նպատակը տնտեսական խախտումների ապաքրեականացումն է: Կառավարության եզրակացության համաձայն փաթեթի անհրաժեշտությունը բավարար հիմնավորված չէ, ուստի գործադիրը դեմ է դրա ընդունմանը: Օրինագծերի փաթեթները և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը որոշել է ստեղծել երկրում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու: Հաջորդ որոշման կիրառմամբ առավել կանոնակարգված ու արդյունավետ կիրականացվի հափշտակված, կորած և (կամ) հայտնաբերված զենքի և ռազմամթերքի հաշվառման և տեղեկության տրամադրման գործընթացը:
Կառավարության որոշմամբ պետբյուջեից գումար է հատկացվել տեղական ինքնակառավարման մարմիններում ս.թ. դեկտեմբերի 14-ին տեղի ունենալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար:
Նիստում Երևանի «Ռիխտեր-Լամբրոն» ՀՁՍՊԸ-ին տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր:
Նիստի օրակարգում ընդգրկված «Պետական գույքն օտարելու մասին» որոշման նախագիծը, ըստ որի Երևանի Կիևյան 2-րդ նրբանցքի N 18 հասցեում գտնվող ավելի քան 450 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 0,04095 հա հողամասն օտարվելու էր դասական աճուրդով, վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով օրակարգից հանվել է լրացուցիչ քննարկման նպատակով և նշված վայրում բնակվողների շահերը հաշվի առնելու պատճառաբանությամբ:
Գործադիրն հաստատել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գագիկ Գալստյանի ընտրության արդյունքը:
Կառավարության որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արմեն Գալստյանը, ում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարությունը նախապատվություն է տվել կառավարության ներկայացրած երեք թեկնածուներից, 2014թ. դեկտեմբերի 1-ից մեկ տարի ժամկետով գործուղվել է ՄԻԵԴ:
Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը կառավարության անդամներին հրավիրել է Եռաբլուր՝ մասնակցելու հայ ազգային ազատագրական պայքարի նվիրյալ Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի, աճյունասափորը հողին հանձնելու արարողությանը, որը տեղի է ունենալու ս.թ. նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին:
Նմանատիպ նյութեր
1815 դիտում
17:40 12-03-2014
Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների դեմ ուղղված հատուկ կոմիտե է ստեղծվել
1064 դիտում
10:31 16-09-2014
Կանադայում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ծրագիրը
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
712 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված