1000 դիտում
14:58 13-11-2014
ՀՀ Ֆինանսների նախարարը ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ-նախարարին
Աշխատանքային այցով Հայաստանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինը: 2015թ.-ի հունվարի 1-ից Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցությանն ընդառաջ Մաքսային համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով Վ. Գոշինը հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:
Նախարարի խոսքով` հանդիպումը նպատակաուղղված էր տեխնիկական և գործառնական հարցերի հստակեցմանը: Դիտարկվել են «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների իրագործման ընթացքն ու մաքսային հարաբերությունների հետագա զարգացման ծրագրերը, ՄՄ անդամ երկրների համակարգերի ներդաշնակեցման համատեքստում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանն ու ծրագրային ապահովմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև ապրանքների տարանցիկ փոխադրումների արդյունավետ կազմակերպման ուղիները:
Քննարկվել է նաև մաքսային ապահովման և նույնականացման միջոցների կիրառման առանձնահատկություններից ելնելով` ՄՄ անդամ երկրների առևտրաշրջանառության մաքսային հսկողության ընթացակարգերի հստակեցման անհրաժեշտությունը: Աշխատանքային այցի շրջանակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինը այցելել է նաև Բագրատաշենի մաքսակետ:
Նմանատիպ նյութեր
1108 դիտում
12:46 21-04-2022
ՊԵԿ նախագահը հանդիպել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի պատվիրակությանը
1590 դիտում
15:50 22-04-2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ Մաքսային համագործակցության հարցերով նախարարին
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»