211652_close_icon
views-count1999 դիտում article-date 14:50 14-11-2014

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Ադրբեջանի կողմից Արցախի ՊԲ ՄԻ-24 ուղղաթիռի խոցման վերաբերյալ ինֆոգրաֆիկան

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջումհրապարակել է նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից խոցված ԼՂՀ ռազմաօդային ուժերին պատկանող Մի-24 մարտական ուղղաիթռի խոցման [url=https://www.facebook.com/MFA.Armenia]ինֆոգրաֆիկան[/url]: Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ զոհվել է անձնակազմի 3 անդամ՝ մայոր 38-ամայ Սերգեյ Սահակյանը, 25-ամյա ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և 22-ամյա լեյտենանտ Ազատ Սահակյանը: [img]/ups/images/0927805001415962502117271.jpg[/img] ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Ադրբեջանի կողմից Արցախի ՊԲ ՄԻ-24 ուղղաթիռի խոցման վերաբերյալ ինֆոգրաֆիկան

Նմանատիպ նյութեր