211652_close_icon
views-count1128 դիտում article-date 19:28 14-11-2014

Վարչապետն ընդունել է մասնավոր բուհերի ռեկտորներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է մի շարք մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին: Նրանք ներկայացրել են հավատարմագրման գործընթացին, ընդունելության քննություններին եւ իրենց ղեկավարած բուհերի հետագա գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Ամփոփելով քննարկումը՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է բարձրաձայնված խնդիրները գրավոր ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ:

Նմանատիպ նյութեր