211652_close_icon
views-count2535 դիտում article-date 18:03 14-11-2014

Երեւանում վեճի ընթացքում ամուսինը կնոջն է ծեծի ենթարկել, կինն էլ՝ ամուսնուն

35-ամյա Արկադի Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երեխաներին տեսակցելու նպատակով այցելել է իր նախկին կնոջ՝ Էռնա Օհանյանի վարձակալած բնակարան, որտեղ իր և Է.Օհանյանի միջև ներընտանեկան փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում ծեծել՝ ձեռքերով հարվածներ է հասցրել Է.Օհանյանի մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ պատճառել վերջինիս առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։ 38-ամյա Էռնա Օհանյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախկին ամուսին Ա.Իսրայելյանի հետ ներընտանեկան փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ծեծել՝ ձեռքերով հարվածներ է հասցրել Ա.Իսրայելյանի մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ պատճառել վերջինիս առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։ Երկուսի դեմ էլ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր