211652_close_icon
views-count123206 դիտում article-date 16:24 01-07-2020

Զավեշտալի դեպք մարզերից մեկում. կինն ամուսնուն ասել է. «Լավ ա, պաշտպանիչ դիմակը քաշեցի, թե չէ, գիտեի՝ դու ես»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 30-ին, հանրապետության մարզերից մեկի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում բռնաբարություն կամ բռնաբարության փորձ կատարելու փաստով։ Առավոտյան տարածքի ոստիկանություն է դիմել նշված մարզի բնակիչ՝ 47-ամյա Հայրապետ Կ-ն և հայտնել, որ 2 օր առաջ գնացել է մարզում իրեն պատկանող հողամաս, որտեղ Ford Transit ավտոմեքենայի մեջ նկատել է, որ իրեն ծանոթ Ա. Հ-ն իր կնոջ՝ հետ կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ։ Հայրապետ Կ-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը լսել է նաև, որ կինն ասում էր. «Մի արա, պետք չի, էս էն տեղը չի, ես էդ մարդը չեմ», ինչը իր մեջ կասկած է հարուցել, որ Ա. Հ-ն փորձել է բռնի կերպով սեռական հարաբերոթյուններ ունենալ իր կնոջ հետ։ Փաստի առթիվ տարածքային ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նաապատրաստվում։ Ամուսինը ոստիկաններին հայտնել է նաև, որ կինը հետո իրեն պատմել է, որ սկզբից ինքը չի ճանաչել, քանի որ Ա. Հ-ն եղել է պաշտպանիչ դիմակով, սակայն երբ դիմակը քաշել է, հասկացել է, որ ամուսինը չի։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր