2403 դիտում
19:44 15-11-2014
Վարչապետը ծանոթացել է «Բարվա» ինովացիոն կենտրոնի արտադրական հնարավորություններին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքում գործող «Բարվա» ինովացիոն հետազոտական կենտրոն, տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը: Այն մասնագիտացած է տնտեսության տարբեր ճյուղերի համար նախատեսված ինովացիոն և բարձր տեխնոլոգիական սարքավորումների նախագծման ու արտադրության գործում:
Վարչապետը շրջայց է կատարել ինովացիոն կենտրոնի տարածքում, ծանոթացել տարբեր կայանների հզորություններին և արտադրվող սարքավորումներին:
Այնուհետև կառավարության ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում «Բարվա»-յի նախագահ Արամ Վարդանյանը ներկայացրել է ինովացիոն կենտրոնի գործունեության ուղղությունները, արտադրական հզորությունները, արտահանման ծավալը և առաջիկա ծրագրերը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը կարևորում է ինովացիոն տեխնոլոգիաների հիման վրա արտադրության կազմակերպումը և պատրաստ է աջակցել այդ ուղղությամբ ծրագրերի իրականացմանը:
Նմանատիպ նյութեր
5572 դիտում
13:51 15-12-2017
Չինացի ներդրողները ծանոթացել են Հայաստանի ներդրումային հնարավորություններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5351 դիտում
17:10 15-12-2017
Չինացի ներդրողները ծանոթացել են Հայաստանի ներդրումային հնարավորություններին
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից