211652_close_icon
views-count18447 դիտում article-date 20:48 16-11-2014

«Ջրհեղեղ»՝ Երեւանում. մինչեւ գործին չխառնվեցին քաղաքապետը, թաղապետն ու «Երեւան ջրի» տնօրենը, սայլը տեղից չշարժվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շերամի փողոցի բնակիչները ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոն եւ հայտնել, որ Ռոբոտների գործարանի հարեւանությամբ գտնվող տարածքում անհայտ անձանց կողմից վնասվել է խմելու ջրի հսկայական խողովակը, ինչի պատճառով ջուրը անխնա հոսում է: Վթարի մասին տեղեկացրել են «Երեւան Ջուր» ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, փոխքաղաքապետ Կամո Արեյանին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանին: Եւ մինչ պատկան մարմինները կժամանեին վթարի վայր, սրտացավ քաղաքացիները փորձում էին իրենց ուժերով վերացնել վթարը, սակայն, դա անհնար էր, քանի որ պետք էր ջրախողովակը սնուցող հատվածը ժամանակավոր ջրազրկել, քանզի ջրի հոսքը շատ ուժեղ էր: Տեղում աշխատանքները ղեկավարում էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի օգնական Կարեն Հակոբջանյանն ու կոմունալ բաժնի պետ Գարիկ Գրիգորյանը: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ դիտահորի վնասման պատճառը եղել է այն, որ բեռնատարն անցել է դիտահորի վրայով, ինչից հետո կոտրվել են կափարիչը եւ դրա տակ գտնվող փականները: Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի օգնական Կ. Հակոբջանյանը ֆոտոլրագրողի հետ զույցում հայտնեց, որ թաղապետը հանձնարարել է կարճ ժամանակում նշված դիտահորի անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել, որ հետագայում ինչ-որ «ուղեղը թափած» վարորդ կամ բնակիչ չկարողանա վնասել այն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր