211652_close_icon

Նոր տրանսպորտային միջանցք՝ Աֆղանստանից մինչև Թուրքիա

views-count2304 դիտում article-date 11:00 17-11-2014
Աշխաբադում տեղի է ունեցել Աֆղանստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա՝ նոր տրանսպորտային միջանցքի նախագծի հնգակողմ քննարկում: Այս մասին նշված է Թուրքմենստանի կառավարության տարածած հայտարարության մեջ: Հանդիպման մասնակիցների կարծիքով՝ նախագիծն ուղղված է դեպի միջազգային շուկաներ նշված երկրների մուտքն ապահովող նոր հնարավորությունների բացմանը, ինչպես նաև եվրասիական տիրույթում առևտրա-տնտեսական կապերի ակտիվացմանը: Ավելի վաղ Թուրքմենստանը հայտարարել էր, որ հետաքրքրված է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծով:

Նմանատիպ նյութեր