211652_close_icon
views-count1426 դիտում article-date 21:43 21-02-2015

ԱՄՆ-ն առաջարկում է առայժմ ամբողջությամբ դուրս չբերել զորքերն Աֆղանստանից

ԱՄՆ-ի նոր պաշտպանության նախարար Էշթոն Կարտերը Քաբուլ իր առաջին պաշտոնականան այցի ժամանակ ԱՖղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ քննարկել է ամերիկյան զինծառայողների ամբողջությամբ դուրսբերման ձգձգման հավանականությունը: RIA գործակալությունը հաղորդել է, որ այս հարցը օրակարգում է գտնվել այն բանի համար, որ ամերիկյան զինված ուժերի ներկայությունը օգտակար կարող է լինել այնպիսի անջատողական խմբավորումների դեմ պայքարում, ինչպիսիք են «Թալիբան»-ը, «Ալ-Քաիդան» և «Իսլամական պետության» ճյուղավորումները: Ըստ Կարտերի, ավելի քան 10.000 ամերիկացի զինվոր է գտնվում Աֆղանստանի տարածքում: Ըստ նախատեսված պլանի՝ կեսը պետք է հեռանան երկրից մինչև տարվա վերջ, իսկ մնացածը 2016թ-ին և նախագահ Օբամայի կառավարման վերջին շրջանում՝ 2017թ-ի հունվարին:

Նմանատիպ նյութեր