211652_close_icon
views-count949 դիտում article-date 14:50 17-11-2014

ԵՄ-ն կքննարկի ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցները խստացնելու հարցը

Եվրոպական միության անդամ-պետությունների արտգործնախարարները Բրյուսելում կքննարկեն իրավիճակը Ուկրաինայում եւ դրա հետ կապված` Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները խստացնելու հարցը: Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը , Դանիայի արտգործնախարար Մարտին Լիդեգարդի խոսքով` Ռուսաստանի հանդեպ դիվանագիտական եւ տնտեսական ճնշումը պետք է պահպանել, քանի դեռ Ռուսաստանից Ուկրաինա զինամթերք է տեղափոխվում: Մի քանի երկրների արտգործնախարարներ եւս հայտարարել են ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցներն ավելացնելու մասին: Պաշտոնական Մոսկվան էլ հերքում է լուրերը, թե զինտեխնիկա է ուղարկում Ուկրաինայի գրոհայինների համար:

Նմանատիպ նյութեր