211652_close_icon
views-count4239 դիտում article-date 15:00 04-10-2017

Եվրամիությունը կքննարկի Փհենյանի դեմ պատժամիջոցները խստացնելու հարցը

Եվրոպական միությունը ծրագրում է հավելյալ քայլեր ձեռնարկել Հյս. Կորեայի դեմ կիրառվող պատժամիջոցները խստացնելու շուրջ։ Այդ մասին այսօր Բեռլինում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Ադեբարը, փոխանցում է Tass-ը։ Դիվանագետը հիշեցրել է, որ վերջերս Բրյուսելը, ի պատասխան Փհենյանի կողմից իրականացված բալիստիկ ու միջուկային փորձարկումների, խստացրել է սահմանափակումները այդ երկրի դեմ, սակայն ընդգծել է, որ Գերմանիան չի բացառում և անհաժեշտ է գտնում քաղաքական երկխոսության միջոցով համաձայնության հասնելու հավանականությունը։

Նմանատիպ նյութեր