8784 դիտում
11:28 18-11-2014
Սփյուռքահայ գործարար Հրաչ Կապրիելյանը դեռ 4 ամիս կմնա անպատված կարգավիճակում. Արագած Ախոյան
«Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, «Արցախ» բանկի բաժնետեր, շվեյցարական «Ֆրանկ Մյուլեր» եւ AWI ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանը դեռ մինչեւ մարտ կմնա անպատված կարգավիճակում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագած Ախոյանը եւ տեղեկացրեց, որ դատը 4 ամսով հետաձգվել է:
«Եթե ինքը ինձանից իրեն անպատվելու համար գումար է պահանջում ու դատը այսքան ժամանակով հետաձգվում է, նշանակում է, որ նա դեռ այդքան ժամանակ կմնա անպատված կարգավիճակում: Բայց ամեն դեպքում ես կրկնում եմ, որ ես հիմնավորումներ ունեմ, որ ես չեմ անպատվել, այլ ասել եմ ճշմարտությունը: Եթե մի մարդ հաշվետվություն չի տալիս իր պարտնյորին եւ դատարանի միջոցով է հաշվետվություն պահանջում, էլ ուրիշ ի՞նչ որակավորում կարելի է նրան տալ»,- ասաց Արագած Ախոյանը եւ ավելացրեց, որ հայտնի չէ, թե ինչու են այդքան երկար ժամանակով հետաձգել դատական քննությունը:
Մինչեւ այդ նա մեզ հետ զրույցում ասել էր, որ Հ. Կապրիելյանի կողմից իրեն դատի տալու հանգամանքը լավ էր նրանով, որ իմացել է նրա արժեքը, որն ընդամենը 3 միլիոն դրամ է: «Դե, նա 3 միլիոն է պահանջում իրեն վիրավորելու համար: Դա լավ էր նրանով, որ իմացա նրա արժեքը: Ստացվում է, որ նա ընդամենը 3 միլիոն դրամ արժի: Բայց ես այդքանով չեմ բավարարվի, այդքանով դատերի ընթացքում այնքան մանրամասնորեն Հրաչի կերպարը կբացահայտեմ եւ կներկայացնեմ հանրությանը, որ նրա գինը կիջնի 0-ի»,- ասել էր պատգամավորը եւ ավելացրել, որ դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է:
Իսկ մինչեւ այդ էլ Ա. Ախոյանը, խոսելով այն մասին, թե ինչու է Հրաչ Կապրիելյանը իրեն դատի տվել, ասել էր. «Նա վիրավորվել է նրանից, որ ես իմ լայն բառապաշարով իր մասին արտահայտվել եմ լրատվամիջոցներով: Նրան լկտի, խարդախ եւ գող եմ անվանել: Ասում է, թե ես իր գործարարի բարի համբավը արատավորել եմ: Ես նորից ասում եմ, որ իմ ասած ցանկացած բառի տեր եմ ու դա ես կապացուցեմ: Նա 3 եւ ավելի տարի է, հաշվետվություն չի տալիս բաժնետիրոջը՝ փորձ անելով ինչ-ինչ միջոցներով իմ ընտանիքին պատկանող բաժնեմասը՝ 20 տոկոսը գողանալ, զրոյացնել: Այս ամենն այլ կերպ ինչպե՞ս կարելի է անվանել: Ի՞նչ է, «դուզ» խոսքը մարդու ճակատին ասելու համար դատի՞ են տալիս: Մինչդեռ իր նախկին «պարտնյորի» հետ կարող էր մեկ անգամ հանդիպել եւ տղամարդավարի արտահայտվել: Այս տասը տարիների ընթացքում նրան տեսել եմ առավելագույնը երկու անգամ, այն էլ՝ քննչական մարմիններում»: Հիշեցնենք, որ շուրջ 10 տարի է, ինչ դատական գործընթացը ձգձգվում է: Խոսքը «Իտարկո Քոնստրաքշն» ընկերության 20 տոկոս բաժնեմասի մասին է: «Իրենք 2 ատյանում կրեցին, բայց վճռաբեկում այն բեկանվեց եւ հետ ուղարկվեց 1-ին ատյան: Բայց դա էլ է հաղթանակին հավասար վճիռ: Ավելին` ես այս պահին հանցագործության մասին հաղորդում եմ տալիս, որ Հրաչ Կապրելյանը հանցագործ է , քանի որ այս տարիների ընթացքում, բացի կեղծ ներդրումներ ցույց տալուց, հաշվետվություն չի ներկայացրել եւ մեր 20 տոկոս բաժնեմասից ոչ մի հատկացում չի արել: Կարծում էին՝ վճռաբեկում էլ կհաղթեին եւ այս ամենը կփոշիանար: Խոսքը բնականաբար միլիոնների մասին է», -ասել էր Արագած Ախոյանը եւ ավելացրել, որ դա շատ հարուստ հիմնարկ է։
Ավելի վաղ նա նշել էր, որ «Իտարկո քոնստրաքշն» ընկերությունը ստեղծելու գաղափարը իրենն է եղել: «Ոտքի եմ կանգնեցրել, կնիք հանել: Ներդրումն էլ երկկողմանի է եղել: Բայց Կապրիելյանը բիզնեսում իրեն հատուկ ձեռագիր ունի. բիզնեսը կայացնելուց հետո գործընկերներին վերացնում է: Այնպիսի պայման է ստեղծում, որպեսզի գործընկերը թողնի, գնա կամ հրաժարվի ունեցվածքից, ինչը փորձեցին անել ինձ հետ, բայց չի ստացվել»,-ասել էր Արագած Ախոյանը:
Նմանատիպ նյութեր
2749 դիտում
13:39 19-09-2015
Ո՞վ եւ ի՞նչը կարող է դառնալ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի եւ գործարար Հրաչ Կապրիելյանի հաշտեցման պատճառ
2641 դիտում
09:53 21-03-2017
Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի եղբորորդուն անվանակոչվել են Հրաչ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
610 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
682 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
730 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից