211652_close_icon
views-count8936 դիտում article-date 14:46 07-11-2014

Պարզվում է՝ նա 3 միլիոն դրամ արժի, բայց ես նրա գինը էլի կգցեմ. պատգամավոր Արագած Ախոյանը՝ գործարար Հրաչ Կապրիելյանի մասին

«Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, «Արցախ» բանկի բաժնետեր, շվեյցարական «Ֆրանկ Մյուլեր» եւ AWI ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանի կողմից ինձ դատի տալու հանգամանքը լավ էր նրանով, որ իմացա նրա արժեքը, որը ընդամենը 3 միլիոն դրամ է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագած Ախոյանը՝ անդրադառնալով Հրաչ Կապրիելյանի կողմից իրեն դատի տալու հանգամանքին: «Դե, նա 3 միլիոն է պահանջում իրեն վիրավորելու համար: Դա լավ էր նրանով, որ իմացա նրա արժեքը: Ստացվում է, որ նա ընդամենը 3 միլիոն դրամ արժի: Բայց ես այդքանով չեմ բավարարվի, այդքանով դատերի ընթացքում այնքան մանրամասնորեն Հրաչի կերպարը կբացահայտեմ եւ կներկայացնեմ հանրությանը, որ նրա գինը կիջնի 0-ի»,- ասաց պատգամավորը եւ ավելացրեց, որ դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է: Մինչեւ այդ Ա. Ախոյանը, խոսելով այն մասին, թե ինչու է Հրաչ Կապրիելյանը իրեն դատի տվել, ասել էր. «Նա վիրավորվել է նրանից, որ ես իմ լայն բառապաշարով իր մասին արտահայտվել եմ լրատվամիջոցներով: Նրան լկտի, խարդախ եւ գող եմ անվանել: Ասում է, թե ես իր գործարարի բարի համբավը արատավորել եմ: Ես նորից ասում եմ, որ իմ ասած ցանկացած բառի տեր եմ ու դա ես կապացուցեմ: Նա 3 եւ ավելի տարի է, հաշվետվություն չի տալիս բաժնետիրոջը՝ փորձ անելով ինչ-ինչ միջոցներով իմ ընտանիքին պատկանող բաժնեմասը՝ 20 տոկոսը գողանալ, զրոյացնել: Այս ամենն այլ կերպ ինչպե՞ս կարելի է անվանել: Ի՞նչ է, «դուզ» խոսքը մարդու ճակատին ասելու համար դատի՞ են տալիս: Մինչդեռ իր նախկին «պարտնյորի» հետ կարող էր մեկ անգամ հանդիպել եւ տղամարդավարի արտահայտվել: Այս տասը տարիների ընթացքում նրան տեսել եմ առավելագույնը երկու անգամ, այն էլ՝ քննչական մարմիններում»: Հիշեցնենք, որ շուրջ 10 տարի է, ինչ դատական գործընթացը ձգձգվում է: Խոսքը «Իտարկո Քոնստրաքշն» ընկերության 20 տոկոս բաժնեմասի մասին է: «Իրենք 2 ատյանում կրեցին, բայց վճռաբեկում այն բեկանվեց եւ հետ ուղարկվեց 1-ին ատյան: Բայց դա էլ է հաղթանակին հավասար վճիռ: Ավելին` ես այս պահին հանցագործության մասին հաղորդում եմ տալիս, որ Հրաչ Կապրելյանը հանցագործ է , քանի որ այս տարիների ընթացքում, բացի կեղծ ներդրումներ ցույց տալուց, հաշվետվություն չի ներկայացրել եւ մեր 20 տոկոս բաժնեմասից ոչ մի հատկացում չի արել: Կարծում էին՝ վճռաբեկում էլ կհաղթեին եւ այս ամենը կփոշիանար: Խոսքը բնականաբար միլիոնների մասին է», -ասել էր Արագած Ախոյանը եւ ավելացրել, որ դա շատ հարուստ հիմնարկ է։ Ավելի վաղ նա նշել էր, որ «Իտարկո քոնստրաքշն» ընկերությունը ստեղծելու գաղափարը իրենն է եղել: «Ոտքի եմ կանգնեցրել, կնիք հանել: Ներդրումն էլ երկկողմանի է եղել: Բայց Կապրիելյանը բիզնեսում իրեն հատուկ ձեռագիր ունի. բիզնեսը կայացնելուց հետո գործընկերներին վերացնում է: Այնպիսի պայման է ստեղծում, որպեսզի գործընկերը թողնի, գնա կամ հրաժարվի ունեցվածքից, ինչը փորձեցին անել ինձ հետ, բայց չի ստացվել»,-ասել էր Արագած Ախոյանը:

Նմանատիպ նյութեր