211652_close_icon
views-count1547 դիտում article-date 11:57 18-11-2014

Իսպանիայի դղյակներից մեկում ուրվական է շրջում

Բարսելոնայից 80 կմ հեռավորության վրա գտնվող պատմական դղյակում, որում հյուրանոց է տեղակայված, մեկ համար է փակվել` ուրվականի առկայության պատճառով, հայտնում է Epochtimes-ը: Այդ համարում բնակվածները բողոքել են, որ տարօրինակ բաների են ականատես եղել. մեկ ջրի ծորակներն են բացվել, մեկ անհասկանալի ձայներ են լսվել, կամ էլ` ուրվական են տեսել: Լեգենդն ասում է, որ 19-րդ դարում կառուցված դղյակում մի գյուղացի աղջիկ է մահացել. նա իրեն ցած է նետել դղյակի աշտարակից` մահմեդականի հանդեպ սիրո պատճառով: Ենթադրում են, որ դղյակում նրա ուրվականն է շրջում:

Նմանատիպ նյութեր