211652_close_icon
views-count86302 դիտում article-date 18:35 20-10-2024

Արտակարգ դեպք՝ Հրազդան քաղաքում. «որակյալ» ասֆալտի պատճառով վերամբարձ կռունկը կողաշրջվել ու մասամբ հայտնվել է բնակչին պատկանող շենքում. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի միկրոշրջան 4-րդ փողոցի 29 շենքի մոտ վերամբարձ կռունկը կողաշրջվել և մասամբ ձողի հատվածը հայտնվել է բնակչի շինության մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «XCMG» մակնիշի ավտոկռունկը աշխատանքներ կատարելու ժամանակ շրջվել է և ընկել երկհարկանի տան վրա։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացնում են հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի, դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի և օրվա պատասխանատու, գումարտակի հերթապահ ծառայության պետ Արտակ Դիլոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Հենրիկ Մալյանն ու պարեկ Արտակ Սաթունցը։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ավդիշոևը։

Պարեկների և փրկարարների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ թաղամասը խիտ բնակեցված է ու քաղաքացիների անվտանգությունից ելնելով այսքան շատ պարեկներ էին ժամանել, որպեսզի թույլ չտան՝ հետաքրքրասեր քաղաքացիները հայտնվեն դարձի բերվող կռունկի մոտ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վերամբարձ կռունկի սեփականատիրոջ, վարորդի և վնասված շինության սեփականատիրոջ ինքնությունը։

Քաղաքացիները մեկ այլ վերամբարձ կռունկի ու ճոպանների միջոցով այն դարձի բերեցին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 161+
161+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր