22474 դիտում
17:42 18-11-2014
«Գոլդ» համարներով «Ջիպ»-ի վարորդը ոչ սթափ վիճակում, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ Գեղարքունիքի մարզում ավտոմեքենաների «սպանդի» հեղինակ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Mitsubishi Pajero մակնիշի 50 ՏM 100 համարանիշի մեքենայի վարորդը Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապարհի Նորաշեն գյուղի վարչական տարածքում բախվել է 61-ամյա Ժորա Գևորգյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 65 VR 555 համարանիշի և 63-ամյա Էդիկ Ասատրյանի վարած Opel Vectra մակնիշի 34 DP 708 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Սևանի բաժնի ոստիկանության օպերատիվ խումբը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Շահբազյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը, իսկ դեպքի վայրում մի երիտասարդ, ով գտնվում էր ոչ սթափ վիճակում մեկ ներկայանում էր որ ինքը Mitsubishi Pajero-ի վարորդն է, մեկ է՝լ հրաժարվում էր: Իսկ երբ ոստիկանները պարզեցին, որ ինքն է եղել՝ հրաժարվեց ներկայանալ և ներկայացնել վարորդական իրավունքի վկայական, պատճառաբանեյով, թե՝ տանն է վկայականը և տեսնելով որ նկարահանվում է՝ դիմեց փախուստի, սակայն նրան կարողացան ճանապարհային ոստիկանները «դարձի բերել» դեպի վթարի վայր:
Քննիչի հանձնարարականով վարորդները տեղափոխվեցին բժշկական կենտրոն՝ պարզելու նրանց սթափության աստիճանը, սակայն անզեն աչքով էլ երևում էր, որ 50 ՏM 100 համարանիշի մեքենայի վարորդը գտնվում է «կոկոնը տաքացրած» վիճակում:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանը:
***
21:12
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունը պարզել է, որ Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան վարել է Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 35-ամյա Կարեն Հովսեփի Հովհաննիսյանը: Ենթարկվելով բժշկական փորձաքննութան՝ պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ:
Նախնական տվյալներով MITSUBISHI PAJERO մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 110.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
48154 դիտում
21:58 01-04-2015
«Գոլդ» տղերքի «գոլդ» համարներով «գոլդ» ավտոները գայի «գոլդ» տղերքը «գոլդաթափ» արեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ