211652_close_icon
views-count20424 դիտում article-date 11:20 16-11-2014

23-ամյա վարորդը «Բելաջո» ռեստորանի մոտ ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ ավտովթարի պատճառ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Երևան քաղաքի Մոսկովյան 31 շենքի բանկիչ, 23-ամյա Ռաֆայել Այվազյանը, վարելով ВАЗ 2172 մակնիշի 44 RR 404 համարանիշի ավտոմեքենան, Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել է էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Այվազյանն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 24-ամյա Գևորգ Նուրիջանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Ճանապարհայիհ ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները , Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է որ նա եղել ոչ սթափ ՝ «խմած»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Այվազյանը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական և նրա ավտոմեքենան մի քանի անգամ Ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտման համար տեղափոխվել է «Գայի պլաշադկա»: Նախնական տվյալներով ВАЗ-2172 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 55.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր