926 դիտում
20:55 18-11-2014
Աբգար եպիսկոպոսը մատուցեց իր ուխտի պատարագը
Նոյեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում ուխտի Պատարագ մատուցեց Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, հայտնում է ՄԱ տեղեկատվական կենտրոնը:
Սրբազան Հայրը եպիսկոպոսության կանչվելու առիթով գոհություն հայտնեց Աստծուն և որդիական երախտագիտությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Աբգար եպիսկոպոսը նաև շնորհակալություն հայտնեց Գևորգյան հոգևոր ճեմարանին` իր դասախոսական ողջ կազմով, միաբան եղբայրներին իրենց աղոթակցության համար, ինչպես նաև կանադահայոց թեմի հոգևոր դասին և հավատավոր ժողովրդին իր անձի հանդեպ դրսևորած վստահության համար:
Վերջում նորաօծ եպիսկոպոսը, վերստին իր հավատարմությունը հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ, աղոթքով հայցեց, որ Տերը միշտ հաստատուն պահի Մայր Աթոռը և նրա գահակալին` պարգևելով հայոց հորը երկար և արևշատ օրեր:
Նմանատիպ նյութեր
779 դիտում
17:35 24-11-2014
Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը մատուցեց իր ուխտի պատարագը
954 դիտում
16:34 20-05-2019
Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը մատուցեց եպիսկոպոսական ուխտի իր Պատարագը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
867 դիտում
17:48 17-11-2014
Նարեկ եպիսկոպոսն ուխտի պատարագ մատուցեց Մայր Տաճարում
Այս բաժնից
1336 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
958 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը