18422 դիտում
17:37 19-11-2014
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. 23-ամյա երիտասարդը տատիկի տան տանիքում ինքնասպան է եղել
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Սարիբեկ Վարդանյան փողոցի 49 շենքի տանիքում երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք է ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, ովքեր տանիքում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 23-ամյա Նարեկ Գևորգյանին՝ պարանով կախված վիճակում:
Այս պահին նշված վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վաչության խումբը՝ քննիչ Սասուն Զոհրաբյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ն. Գևորգյանը բնակվում էր միայնակ, հայրը մահացել է տարիներ առաջ, մայրը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Ս. Վարդանյան փողոցի 49 շենքում բնակվում է տատիկը: Նա այցելել է տատի տուն, իսկ հետո բարձրացել տանիք և ինքնասպանություն գործել:
Նրա մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս և կրակայրիչ:
Փաստի առթիվ Արարատի մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ նյութեր
85307 դիտում
14:22 06-01-2019
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. 12-ամյա թոռնիկը տան տանիքում հայտնաբերել է 74-ամյա տատիկի կախված դին
46460 դիտում
10:10 15-03-2015
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. տան տանիքում հայտնաբերվել է 19-ամյա ուսանող-տղայի կախված դին
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)