85307 դիտում
14:22 06-01-2019
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. 12-ամյա թոռնիկը տան տանիքում հայտնաբերել է 74-ամյա տատիկի կախված դին
Երեկ՝ հունվարի 5-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի տներից մեկում կնոջ դի կա կախված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Չոբանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Գարանյանի գլխավորությամբ։
Ոստիկանները նշված գյուղի տներից մեկի տանիքում պարանով կախված վիճակում հայտնաբերել են 74-ամյա Եվգենյա Փայտյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանություն ահազանգել է Արծվաբերդ գյուղի «Արծվաբերդ առողջոթյան կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գագիկ Դալլաքյանը, իսկ տատիկին տանիքում կախված հայտնաբերել է նրա 12-ամյա թոռնիկը։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
18419 դիտում
17:37 19-11-2014
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. 23-ամյա երիտասարդը տատիկի տան տանիքում ինքնասպան է եղել
46460 դիտում
10:10 15-03-2015
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. տան տանիքում հայտնաբերվել է 19-ամյա ուսանող-տղայի կախված դին
29166 դիտում
23:38 22-02-2019
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Ստեփանավանում բնակելի տան տանիքում հայտնաբերվել է տանտիրուհու կախված դին
Այս բաժնից
1843 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)