211652_close_icon
views-count16865 դիտում article-date 14:13 20-11-2014

Արտակարգ պատահար՝ Դիլիջանում. ՀՀ Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի շինհրապարակում վերամբարձ կռունկը կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Պարզ լճի 24 հասցեում կառուցվող ՀՀ Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի շինհրապարակում ավտոկռունկավար, Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 33-ամյա Ռուբիկ Բադալյանը իր վարած ԿՌՈՒՊՊ-ԿՄԿ 3045 մակնիշի 156 ՕV 61 համարանիշի ավտոկռունկով աշխատանքներ կատարելու ժամանակ կողաշրջվել է: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Բադալյանը ողնաշարի սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել է Դիլիջանի շտապ օգնության կայան: Վթարի վայր է ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ Դիլիջանի ոստիկանապետ Արամ Ղազարյանի, ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել նշված տարածքում ծառայություն կատարող ոստիկանության Դիլիջանի բաժնին կից պահպանության բաժանմունքի աշխատակիցները և Դիլիջանի շտապ օգնության բժիշկները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Ռ. Բադալյանն աշխատում է որպես աշխղեկ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր