211652_close_icon
views-count2584 դիտում article-date 18:28 20-11-2014

Վթարային եւ պլանային ջրանջատումներ

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 21-ին ժամը 9.00-ից մինչեւ նոյեմբերի 22-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ թաղամասի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Իսկ պլանային աշխատանքների հետ կապված նոյեմբերի 22-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ֆանարջյան փողոցի՝ մասնակի եւ թիվ 117 դպրոցի, Ծարավաղբյուր փողոցի՝ մասնակի եւ թիվ 25 դպրոցի, Քանաքեռի 6-րդ փողոցի՝ նրբանցքներով, Թբիլիսյան խճուղու թիվ 1, 2, 4, 6, 8, 10 շենքերի, «Շամպայն գինիների» գործարանի, «Բիոֆուդ» ՍՊԸ-ի, Թբիլիսյան խճուղու գազալցակայանի եւ «Կոկա Կոլա» գործարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր