211652_close_icon
views-count1642 դիտում article-date 08:09 21-11-2014

Դեռ չի նշանակում, որ շատ եք մտահոգված մեր ուղղաթիռի կործանմամբ. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա համարի խմբագրականում կարդում ենք. «Եթե դուք մեր զինվորականներին կամ դիվանագետներին վճռականության կոչեր եք անում, դա դեռ չի նշանակում, որ դուք շատ եք մտահոգված մեր ուղղաթիռի կործանմամբ կամ մեր օդաչուների ճակատագրով: Հնարավոր է ճիշտ հակառակը՝ որ դուք, մեղմ ասած, անտարբեր եք թե ուղղաթիռի և թե զինծառայողների խնդրի հանդեպ և պարզապես ցանկանում եք հերոսանալ, այսպես ասած «խոսքային մակարդակով»: Որ ուղղաթիռի կործանումը պետք է լուրջ քննության առարկա դառնա մեր և Արցախի բանակներում, և այն հրամանատարները, որոնք վտանգի են ենթարկել մեր զինվորների կյանքը, ինչպես նաև թանկարժեք տեխնիկան, պետք է խստորեն պատժվեն՝ դրանում կասկած չկա: Բայց տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ մենք Հայաստանում գրեթե «ազգովի» դարձել ենք ռազմական փորձագետ և հատկապես՝ ադրբեջանցիներին հակահարված տալու խոշոր մասնագետ: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր