5493 դիտում
14:39 03-05-2016
80-ականների զենք չի նշանակում` անպայման հին, և եթե ինչ-որ զինատեսակ Youtube-ում ավելի շատ «լայք» է հավաքել, չի նշանակում, որ ավելի լավն է. Ա. Հովհաննիսյան
Աշխարհի լավագույն զենքերը դեռ 80-ականների զենքերն են: Բացարձակ զենք գոյություն չունի, ամեն զենք ունի իր պայքարի մեթոդները, մարտավարական հնարքները, ամեն զենք առաջին անգամ կիրառելուց անակնկալ էֆեկտ ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով 80-ականների զենքերի սկանդալային թեմային:
Նա հավելեց, որ ադրբեջանական սպառազինությունների մասին մենք դատում ենք youtube-յան գովազդներից ու ավելացրեց. «Եթե ինչ-որ զինատեսակ youtube-ում ավելի շատ «լայք» է հավաքել գովազդի հաշվին, դեռ չի նշանակում, որ ավելի լավն է, քան մեկ ուրիշը: Եթե «Գրադ» կայանը երկու կողմերը 25 տարի է՝ կիրառում են, սովորական են դարձել, չի նշանակում, որ քիչ սահմռկեցուցիչ է, քան «Սմերչ»-ը»,-նշեց խոսնակն ու հեգնանքով կոչ արեց` վերջ տալ «ատոմային ռումբից հինգ պակաս» հասկացություններին, որոնք զինվորականների մոտ ընդամնեը ծիծաղ են առաջացնում:
Խոսելով այն մասին, թե այդ դեպքում ինչո՞ւ նույն պաշտոնյաները չեն երթևեկում 80-ականների մեքենաներով, Պն խոսնակը հարցը տված լրագրողին ասաց. «Ես քեզ մի հատ հետաքրքիր հարց տամ` բա ինչի մի շարք առաջատար պետությունները իրենց ավտոշինությանը համապատասխան տանկաշինություն չունեն: Բա ինչու՞ «Լեքսուսի» ամեն մի նոր մոդելի հետ նոր ապրանք չի ստեղծվում: Մեքենաշինություոնը շատ արագ է զարգանում, տանկաշինությունը` ոչ»:
Անդրադառնալով ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններին՝ ՀՀ ՊՆ խոսնակն ասաց, որ ՊՆ-ի կողմից երբեք չի լինի պարզաբանում բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունների վերաբերյալ:
Իսկ ՌԴ-ից 200 միլիոն վարկի դիմաց սպառազինություն ստանալուն ՊՆ խոսնակը նշեց. «Ձեռք է բերվել զգալի քանակությամբ զենք-զինամթերք: Ծավալների մասին եղան հայտարարություններ՝ աննախադեպության վերաբերյալ: Կան նաև առանձին աշխատանք վարկի սահմաններում: Այդ վարկով մեծ թվով զենքերի տեսականի է եւ ոչ միայն զենքերի, որոնք շատ հաճախ մամուլի համար հետաքրքիր չեն որոշ բաներ, օրինակ՝ կառավարման համակարգ, հետախուզական սարքեր: Երբ կլինի վարկային շրջանակում ողջ զինանոցը, մատակարումը, ես ասել չեմ կարող, դա գաղտնիք է»:
Անդրադառալով ադրբեջանական կողմին զոհերին՝ նա նշեց, որ հստակ թիվ ասելը դժվար է: Եվ մյուս կողմից, նա նշեց, որ Ադրբեջանը այդ թվերը քողարկում է առավել, քան երբևէ: Երբ վերջին շրջանում ադրբեջանական դիակ են գտնում ու հետ սոցիալական ցանցերում ինչ-որ «քոմենթ» են տեսնում, փորձում են այդ ամենը համադրել ու ինչ-որ պատկեր ստանան: Ժամանակ կանցնի, Աստված տա, հայկական կողմը կունենա այդ թվերը, և Արծրուն Հովհաննիսյանը կարծում է, որ դրանք չեն զարմացնի հայկական կողմին: Այս համատեքստում նա մեջբերեց ՊԲ հայտարարությունը, որ եղել է 2000 զոհ: Սա Պն խոսնակը մոտիկ թիվ է համարում՝ հաշվի առնելով, իհարկե, որ դրանում կան նաև ծանր վիրավորներ:
Նմանատիպ նյութեր
1473 դիտում
16:52 18-05-2020
Հենրիխ Մխիթարյան. Հայկական ֆուտբոլում շատ բաներ եմ տեսնում, որ սխալ է, բայց նաև լավն եմ տեսնում
4319 դիտում
12:22 31-10-2020
Թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ. ՊԲ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
727 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»