1033 դիտում
11:21 21-11-2014
ՄԻԵԴ-ը հրապարակել է ՀՀ քաղաքացիների գործերով վճիռները
2014 թվականի նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռներ է կայացրել «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի», «Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործերով:
Բոլոր երեք գործերով դիմումատուները մերժել են, մինչև ՄԻԵԴ դիմելը և ՄԻԵԴ-ում գործի քննության ընթացքում, ՀՀ կառավարության կողմից արված փոխհատուցման առաջարկները:
«Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են 300.000 եվրո գումար: Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 44.000 եվրո փոխհատուցում: Կից տեղեկանքը՝ [url=http://prosecutor.am/ckfinder/userfiles/files/%D5%8F%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6%D6%84%20%D4%B2%D5%A1%D5%B2%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%20%D4%B6%D5%A1%D6%80%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%81.pdf]այստեղ[/url]:
«Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 300.000 եվրո գումար: Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 52.000 եվրո փոխհատուցում: Կից տեղեկանքը՝ [url=http://prosecutor.am/ckfinder/userfiles/files/%D5%8F%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6%D6%84%20%D5%82%D5%A1%D6%80%D5%AB%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6.pdf]այստեղ[/url]:
«Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 370.000 եվրո գումար: Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 64.000 եվրո փոխհատուցում: Կից տեղեկանքը՝ [url=http://prosecutor.am/ckfinder/userfiles/files/%D5%8F%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6%D6%84%20%D5%82%D5%A1%D5%BD%D5%A1%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6.pdf]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
2992 դիտում
09:04 02-04-2016
Մարտի 1-ի գործերով ՄԻԵԴ վճիռները կհրապարակվեն 2017թ. ապրիլին, ԱԺ ընտրությունների նախաշեմին. «Ժողովուրդ»
2026 դիտում
15:52 16-12-2016
Տեղի է ունեցել «ՄԻԵԴ վերջին վճիռները Հայաստանի Հանրապետության վերաբերյալ» թեմայով օնլայն կոնֆերանսը
1406 դիտում
18:16 19-12-2014
Դատարանների վճիռները՝ քաղաքացիների դժգոհության պատճառ. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
823 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
682 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
478 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը