211652_close_icon
views-count1623 դիտում article-date 20:16 21-11-2014

Վերա Բրեժնևան` ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան

Երգչուհի Վերա Բրեժնեւան դարձել է` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով բարի կամքի դեսպան: «Բրեժնևան համարվում է միլիոնավոր աղջիկների և կանանց համար օրինակ, առանց որի ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելումը հնարավոր չէ»,-ասել է Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Վինեյա Պատրիկ Սալդանը: Որպես բարի կամքի դեսպան, երգչուհին մասնակցելու է ՄԻԱՎ-ի կանխարգելման քարոզարշավներին, զբաղվելու է հատկապես այն կանանցով, ովքեր առնչվում են ՄԻԱՎ-ին, այդ թվում մորից երեխային փոխանցվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրին: «Ինձ համար մեծ պատիվ է լինել բարի կամքի դեսպան: Ես զգում եմ, որ միասին կարող ենք ՄԻԱՎ-ով ապրող կանանց և աղջիների կյանքը փոխել: Ես նրանցից շատերի հետ եմ շփվել. նրանք գեղեցիկ և ուժեղ կանայք են, ովքեր անցել են լուրջ փորձություններ՝ խտրականություն բժշկական կառույցներում և նույնիսկ սեփական ընտանիքներում: Պայքարի դեմ ամենալավ միջոցը դրա մասին խոսելն է: Մեզանից յուրաքանչյուրն իր ներդրումը կարող է ունենալ»,- ասել է Բրեժնևան:

Նմանատիպ նյութեր