1200 դիտում
15:47 21-11-2014
Արցախի հերոս Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշար. եզրափակիչները կկայանան նոյեմբերի 22-ին
«Դինամո» մարզադահլիճում շարունակվում է հայկական բռնցքամարտի երախտավորներից մեկի ՝ Խորհրդային Միության արծաթե մեդալակիր, Արցախի հերոս Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարը: Մրցումների 2-րդ օրը ռինգ դուրս եկան 56 կգ, 64 կգ, 69 կգ, 81 կգ, 91 կգ և +91 կգ քաշային կարգի մարզիկները:
56 կգ քաշային կարգում Հայաստանի գործող չեմպիոն Հենրիկ Մոքոյանը առավելության հասավ «Աշխատանքային հերթափոխներ» մարզական ընկերության սան Վահան Սարգսյանի նկատմամբ: Նույն քաշային կարգում Էրիկ Պետրոսյանը հաղթեց Խաչիկ Խաչատրյանին, Արսեն Պողոսյանը ՝ Սուրեն Առաքելյանին, Գառնիկ Հարությունյանն էլ Տարոն Սողոմոնյանին:
64 կգ քաշային կարգում գյումրեցի Հովհաննես Բաչկովը դժվարին պայքարում հաղթեց Ռադիկ Գրիգորյանին, Շավարշ Սողոյանն էլ ուժեղ գտնվեց Վարդան Հովհաննիսյանի հետ մենամարտում:
69 կգ քաշային կարգում դինամոյական Վլադիմիր Մարգարյանը վստահ հաղթանակ տարավ արմավիրցի Մովսես Թորոսյանի նկատմամբ, գյումրեցի Ռաֆայել Բարսեղյանն էլ պարտության մատնեց Մելքոն Մելքոնյանին:
81 կգ քաշային կարգում 2012 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոն Նիկոլ Արությունովը գրագետ մարտավարության շնորհիվ հաղթեց Լևոն Բաբայանին և նվաճեց եզրափակչի ուղեգիր:
Եզրափակչի ուղեգիր նվաճեց նաև վանաձորցի Վազգեն Շահվերդյանը, ով պարտության մատնեց Արամ Ջավադյանին: 91 կգ քաշային կարգում Ռազմիկ Հարությունյան- Ռաֆայել Սիմոնյան դիմակայությունում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց Վանաձորը ներկայացնող Ռաֆայել Սիմոնյանին: Այս քաշային կարգի մյուս մենամարտում Հենրիկ Սարգսյանը առավելության հասավ Արթուր Համբարձումյանի նկատմամբ:
Գերծանր քաշային կարգում եզրափակչի ուղեգիր նվաճեցին Հակոբյան եղբայրները: Կիսաեզրափակչում ավագ եղբայրը՝ Հակոբ Մելքոնյանը հաղթեց Ազատ Դավթյանին, իսկ Նարեկ Մելքոնյանն էլ առավելության հասավ Արկադի Հարությունյանի նկատմամբ: Վաղը կկայանան կիսաեզրափակիչ մյուս մենամարտերը: Մրցումների սկիզբը 14 :00-ին:
Նմանատիպ նյութեր
1376 դիտում
19:24 18-11-2014
Նոյեմբերի 19-ին կմեկնարկի Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարը
1535 դիտում
18:42 20-11-2014
Շարունակում է ընթանալ Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի հուշամրցաշարը
1346 դիտում
16:26 22-11-2014
Հայտնի են Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները
Այս բաժնից
1747 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին