1436 դիտում
16:26 22-11-2014
Հայտնի են Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները
«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց հայկական բռնցքամարտի երախտավորներից մեկի ՝ Խորհրդային Միության արծաթե մեդալակիր, Արցախի հերոս Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարը, որն այս անգամ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100 –րդ տարելիցին: Այսօր կայացան եզրափակիչ մենամարտերը:
49 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը, ով եզրափակչում պարտության մատնեց Արտյոմ Ալեքսանյանին: Այս քաշային կարգում 3-րդ մրցանակակիր դարձան «Հայաստան» մարզական միությունը ներկայացնող Դավիթ Սարգսյանը և «Տորք Անգեղ» ակումբի սան Հարություն Հարությունյանը:
52 կգ քաշային կարգի հաղթողի տիտղոսը վիճարկեցին այս քաշային կարգի մեր երկու ուժեղագույն բռնցքամարտիկները՝ Նարեկ Աբգարյանը և Կորյուն Սողոմոնյանը: Դժվարին պայքարում եզրափակիչ մարտը շահեց Կորյուն Սողոմոնյանը: Այս քաշային կարգի բրոնզե մեդալներին արժանացան Բարեղամ Հարությունյանը և Դավիթ Հովհաննիսյանը:
Գեղեցիկ ստացվեց հատկապես 56 կգ քաշային կարգի եզրափակիչը, որտեղ Էրիկ Պետրոսյանը առավելության հասավ Արսեն Պողոսյանի նկատմամբ: 56 կգ քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Հենրիկ Մոքոյանն ու Գառնիկ Հարությունյանը:
60 կգ քաշային կարգում անակնկալ մատուցեց Գեղարքունիքի մարզը ներկայացնող Սամվել Բարսեղյանը, ով եզրափակչում հաղթեց Հայաստանի չեմպիոն փորձառու Արթուր Վարդանյանին: Այս քաշային կարգում 3-րդ մրցանակին արժանացան Ժորա Համազարյանը և Արթուր Ներսիսյանը:
64 կգ քաշային կարգում հաղթեց գյումրեցի Հովհաննես Բաչկովը: Վերջինս եզրափակչում առավելության հասավ «Օլիմպիական հերթափոխ»- ի քոլեջի սան Արթուր Քիրաջյանի նկատմամբ: 64 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Վահե Սարգսյանը և Շավարշ Սողոյանը:
69 կգ քաշային կարգում միմյանց հետ մրցեցին այս քաշային կարգի Հայաստանի 1-ին և 2-րդ համարները՝ Վլադիմիր Մարգարյանն ու Արման Դարչինյանը: Դժվարին պայքարում մարտը շահեց դինամոյական Վլադիմիր Մարգարյանը: Այս քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Լեո Պապյանը և Ռաֆայել Բարսեղյանը:
75 կգ քաշային կարգում կարելի է ասել մրցակցությունից դուրս էր Հայաստանի չեմպիոն, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող Արման Հովհիկյանը, ով իր բոլոր մենամարտերն ավարտեց ժամանակից շուտ: 75 կգ քաշային կարգում արծաթե մեդալի արժանացավ դինամոյական Արթուր Սարգսյանը, իսկ 3-րդ մրցանակակիրներ դարձան Գագիկ Բոյանն ու Արեստակ Ալոյանը:
81 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Նիկոլ Արությունովը, ով եզրափակչում համառ պայքարում մեծ դժվարությամբ առավելության հասավ Վազգեն Շահվերդյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Արամ Ջավադյանն ու Լևոն Բաբայանը:
91 կգ քաշային կարգում Գյումրին ներկայացնող Հենրիկ Սարգսյանը պարտության մատնեց վանաձորցի Ռաֆայել Սիմոնյանին և արժանացավ գլխավոր մրցանակին: Այս քաշային կարգում 3-րդ մրցանակակիրներ դարձան Ռազմիկ Հարությունյանն ու Արթուր Համբարձումյանը:
Եվ վերջապես գերծանր քաշային կարգ: Այստեղ եզրափակչում միմյանց հետ մրցեցին Մելքոնյան եղբայրները՝ Հակոբն ու Նարեկը: Ինչպես և սպասվում էր՝ հարազատ եղբայրները ռինգում խնայեցին միմյանց, ինչի արդյունքում մրցավարները բացառություն արեցին և արձանագրեցին ոչ-ոքի: Գերծանր քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին դինամոյական Ազատ Դավթյանը և «Հայաստան» մարզական միությունը ներկայացնող Արկադի Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
1442 դիտում
19:24 18-11-2014
Նոյեմբերի 19-ին կմեկնարկի Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարը
1604 դիտում
18:42 20-11-2014
Շարունակում է ընթանալ Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի հուշամրցաշարը
1260 դիտում
15:47 21-11-2014
Արցախի հերոս Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշար. եզրափակիչները կկայանան նոյեմբերի 22-ին
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում