211652_close_icon
views-count1642 դիտում article-date 20:43 22-11-2014

Զիդանի որակազրկումը չեղյալ է համարվել

Իսպանիայի արբիտրաժային դատարանը որոշում է կայացրել չեղյալ համարել «Ռեալ»-ի երկրորդ թիմի՝ «Կաստիլյա»-ի մարզիչ Զինեդին Զիդանի որակազրկումը: Հիշեցնենք, որ մարզչական համապատասխան լիցենզիայի բացակայության պատճառով Զիդանին որակազրկելու որոշում կայացրել էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, ինչից հետո Մադրիդի «Ռեալ»-ը բողոքարկել էր ֆեդերացիայի այդ որոշումը: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հիմք էր ընդունել տվյալ երկրի մարզիչների ազգային ասոցացիայի ներկայացրած բողոքը և համապատասխան ապացույցները: Հարկ է նշել, որ Իսպանիայում երիտասարդական թիմերի մարզիչները պետք է ունենան երրորդ աստիճանի ազգային դիպլոմ: Դատարանը ոչ մի խախտում չի գտել Զիդանի փաստաթղթերի մեջ: Այդպիսով ֆրանսիացին կշարունակի իր մարզչական գործունեությունը «Կաստիլյա»-ում:

Նմանատիպ նյութեր