211652_close_icon
views-count1785 դիտում article-date 09:51 14-05-2014

Համավճարների կիրառման մասին որոշումը վերջնականապես չեղյալ է համարվել․ Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է․ «Մոտ երկու ամիս առաջ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով պոլիկլինիկաներում և ծննդօգնության ոլորտում համավճարի մեխանիզմ մտցրեց, ապա հետաձգեց որոշման կիրառումը: Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտն էլ նոր նախարար ունի, «Առավոտը» առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է նախարար Արմեն Մուրադյանն էլ հետաձգի համավճարի կիրառումը կամ ընդհանրապես նախկին նախարարի հրամանը չեղյալ համարի: Մեզ հետ զրույցում պարոն Քրմոյանն ասաց, որ նախկինում որոշված, ապա հետաձգված պոլիկլինիկաներում լաբորատոր-գործիքային հետազոտությունների համար սահմանված 5000 դրամների մասին որոշումը չեղյալ է համարվել. «Նախարարը հրաման է ստորագրել, և այդ որոշումն ամբողջությամբ չեղյալ կհամարվի»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր