211652_close_icon
views-count29792 դիտում article-date 22:57 23-11-2014

Երևանում 29-ամյա իրավաբանուհին գեներալ Հայկազ Բաղմանյանի բենզալցակայանի մոտ Nissan-ով տապալել է էլեկտրասյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Nissan Murano մակնիշի 35 OԼ 555 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Մերի Բաղդասարյանը Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին պատկանող բենզալցակայանի մոտ բախվել է արագաչափ սարքը ազդարարող վահանակին, տապալել այն և էլեկտրասյունը, դուրս եկել երթևեկելի գոտուց՝ հայտնվելով մայթին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ապահովագրական ընկերության ներկայուցուցիչը: Վթարի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից վթարի վայր է ժամանում ՃՈ տեսուչը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Մ. Բաղդասարյանը մասնագիտությամբ իրավաբան է և ունի իրավաբանական գրասենյակ: Նախնական տվյալներով NISSAN MURANO մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.100.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 84.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր