25172 դիտում
16:32 12-07-2014
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանի բենզալցակայանի մոտ տեղի ունեցել ավտովթարը
[b]SHAMSHYAN.com[/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ Երևանի Ազատության պողոտայի Բաբայան փողոցի խաչմերուկում ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանին պատկանող բենզալցակայանի մոտ տեղի ունեցած ավտովթարից, ինչի հետևանքով Mercedes-ը հայտնվել էր գեներալի բենզալցակայանի տարածքում՝ կոտրելով բենզինի լիցքավորման սարքը: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 11-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել էին Mercedes E 320 մակնիշի 21 RR 001 համարանիշի և Toyota մակնիշի 18 UU 171 համարանիշի ավտոմեքենաները: Բախումից հետո Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել նշված հատվածում գտնվող բենզալցակայանի տարածքում՝ կոտրելով բենզինի լիցքավորման ավտոմատ սարքը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց: Վթարի վայր էր ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վթարի վայր էին ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները:
Վթարի մասին տեղեկացվել էր ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր էր ուղարկվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված բենզալցակայանը պատկանում է ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանին:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ քիչ հետո վթարի վայր է ժամանել գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանը, ով վարում էր Porsche Panamera մակնիշի O 999 AH 99 ռուսական համարանիշի ավտոմեքենան, իսկ նրան ուղեկցում էր Toyota Land Cruiser մակնիշի 77 OV 777 համարանիշի ավտոմեքենա, սակայն գեներալը չէր մոտեցել վթարի վայրին, հեռվից նայել և հեռացել էր: Հավանաբար չէր ուզում, որպեսզի դեպքի վայրում ֆիքսվեր իր ներկայությունը: Դեպքի վայր էին ժամանել ՃՏՀ քննության բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանը և քննիչ Բաղդասար Սարգսյանը, ովքեր պարզել էին, որ Toyota-ն վարել է Երևանի բնակիչ, 39-ամյա Արթուր Կայֆեջյանը, իսկ Mercedes-ը՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Հասմիկ Առնաուդյանը, ով գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի