211652_close_icon
views-count965 դիտում article-date 11:11 24-11-2014

Օբաման ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում է տեսնում միայն Հիլարի Քլինթոնին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կարծիքով՝ իր երկրի նախագահի պարտականությունները փայլուն կերպով կարող է կատարել միայն մեկ մարդ՝ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Այդ մասին Օբաման ասել է ABC-ին տված հարցազրույցում: Նա նշել է, որ կանոնավոր կերպով շփվում է Հիլարի Քլինթոնի հետ և համարում իրեն մոտ ընկեր: «Նա ամեն ինչում համաձայն է ինձ հետ: Սակայն, ինչպես գիտեք, նախագահի թեկնածություն առաջադրելու դեպքում արդեն պետք է պնդել սեփական դիրքորոշումները»,-ասել է Օբաման և հավելել, որ շատ է ցանկանում, որպեսզի հաջորդ նախագահական ընտրություններին նախագահ ընտրվի դեմոկրատ թեկնածու: Վերջին ամիսներին Օբամայի ազդեցությունը այդ երկրի բնակչության շրջանում բավականին թուլացել է: Նրա հեղինակության վարկանիշն ընկել է ամենացածր մակարդակ: Կոնգրեսի վերջին ընտրություններում, որոնք անց են կացվել նոյեմբերի 5-ին, Սենատում ամենաշատ տեղերը զբաղեցրին հանրապետականները: Օբաման լիազորությունները վայր կդնի 2017 թվականի սկզբին:

Նմանատիպ նյութեր