211652_close_icon
views-count1030 դիտում article-date 10:38 01-09-2015

ԱՄՆ Պետդեպը հրապարակել է Հիլարի Քլինթոնին պատկանող 4000 նամակ

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է երկրի նախկին պետքարտուղար, այժմ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի 400 էլեկտրոնային նամակները, որոնք ուղարկվել են հենց նրա անձնական էլ.փոստից: BBC-ի փոխանցմամբ՝ 150 նամակ վերախմբագրվել է: Նրանց միջից հանվել են գաղտնի տեղեկություններ: Նշենք, որ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն սկսեց ստուգել Քլինթոնի նամակներն այն բանից հետո, երբ պարզվեց, որ վերջինս Պետդեպը ղեկավարելու ժամանակ անձնական էլեկտրոնային փոստն է օգտագործել ծառայողական նամակագրություններ կատարելիս, ինչը խախտում է դաշնային օրենքը: Դրա հետ կապված՝ Քլինթոնը ենթարկվեց բազմաթիվ սուր քննադատությունների հանրապետականների կողմից:

Նմանատիպ նյութեր