211652_close_icon
views-count1577 դիտում article-date 13:14 24-11-2014

Մարտունուց դեպի Գավառ, Վարդենիս տանող ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 12: 30–ի դրությամբ, Մարտունուց դեպի Գավառ և Մարտունուց դեպի Վարդենիս տանող ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ - տեղ մերկասառույց է: Թալինի, Արթիկի, Գյումրու, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Դիլիջանի, Ճամբարակի, Ջերմուկի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին, Վարդենյաց (Սելիմի ) և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր