1094 դիտում
14:55 24-11-2014
Ռուսաստանի հետ համաձայնագրի ստորագրմամբ Աբխազիան կամրապնդիր իր դիրքերը. Ռաուլ Խաջիմբա
Ռուսաստանի և Աբխազիայի միջև «Դաշինքի և ռազմավարական գործընկերության մասին» ստորագրվելիք համաձայնագիրը թույլ կտա Աբխազիային ամրապնդելու իր անկախությունը: Այս մասին հայտարարել է Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան, հաղորդում է Interfax-ը:
Վերջինիս խոսքով՝ համաձայնագիրը հիմնված է 2008 թվականից Բարեկամության և համագործակցության մասին պատմական պայմանագրի վրա, և Աբխազիան նոր քայլեր կձեռնարկի ռուս-աբխազական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ:
«Նոր պայմանագիրը, որը ստորագրվելու է այսօր Սոչիում, վկայում է այն մասին, որ Ռուսաստանը և Աբխազիան այնպիսի հարաբերություններ են ստեղծում, որոնք կնպաստեն մեր անկախությանն ու հետագայում մեր պետության ճանաչմանը: Մենք խոսում ենք Աբխազիայի քաղաքացիների սոցիալական ապահովման մակարդակի բարձրացման, կոլեկտիվ անվտանգության միջոցառումներն ամրապնդելու մասին»,-ասել է Աբխազիայի նախագահը:
Նմանատիպ նյութեր
1210 դիտում
13:16 17-12-2014
Իրանը հայտարարում է, որ չի խախտել ժնևյան համաձայնությունները Ռուսաստանի հետ պայմանագրի ստորագրմամբ
1926 դիտում
22:47 15-10-2019
Սեւան-Պրահա-Վինոր համագործակցությունն ամրապնդվեց հուշագրի ստորագրմամբ
1565 դիտում
16:21 01-07-2021
Ցուցահանդեսներ, վարպետաց դասեր. Հայաստանն ու Իրանը մշակութային կապերն ամրապնդեցին հուշագրի ստորագրմամբ
Այս բաժնից
772 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
1021 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով
955 դիտում
23:04 16-01-2025
Ֆրանսիան մտադիր է փետրվարի 13-ին Փարիզում անցկացնել Սիրիայի հարցով համաժողով