211652_close_icon
views-count1796 դիտում article-date 15:35 24-11-2014

Հարուցվել է քրգործ՝ կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ տեղեկանալով որդուն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունելու՝ քաղաքացուհու ցանկության մասին՝ տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին նրանից խաբեությամբ ստացել եւ հափշտակել են շուրջ 15.500 ԱՄՆ դոլար։ Միաժամանակ պարզվել է, որ քաղաքացուհուց խարդախությամբ գումար հափշտակած անձինք ընդունելության քննությունների գործընթացի կազմակերպման հետ որևէ առնչություն կամ լիազորություն չեն ունեցել, ԵՊՀ աշխատակիցներ չեն, ուստիև նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջացառումները՝ քրեական գործով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ։ Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր