943 դիտում
16:19 24-11-2014
Չեխիան և Ղազախստանը պահանջում են վերացնել հակառուսական պատժամիջոցները
Ղազախստանը և Չեխիան հանդես են գալիս Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները վերացնելու դեմ: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը այսօր Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպմանը, ով պաշտոնական այցով գտնվում է Աստանայում:
Երկու երկրների նախագահները քննարկել են առևտրատնտեսական համագործակցությանը, ինչպես նաև միջազգային թեմատիկայի հարցեր՝ Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում տիրող իրավիճակը և Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները:
«Տնտեսությունը չպետք է կապված լինի քաղաքականության հետ: Նման պատժամիջոցներ սահմանում է ՄԱԿ-ը, այլ ոչ պետությունները: Դեռ նոր ենք դուրս եկել 2007-2009 թթ լուրջ տնտեսական ճգնաժամից, երբ կրկին ընկնում ենք նույն ճգնաժամի մեջ: Ես հասկացել եմ, որ Պարոն Զեմանը և ես ցանկանում ենք, որպեսզի այս ամենն արագ ավարտվի և սկսվի համագործակցության ժամանակաշրջան»,-մեջբերում է Նազարբաևի խոսքերը Ria Novosti-ն:
Նմանատիպ նյութեր
3234 դիտում
21:12 13-12-2016
Մերկելն ու Օլանդը առաջարկում են երկարաձգել հակառուսական պատժամիջոցները
4304 դիտում
16:17 23-04-2018
«Մեծ յոթնյակը» հանդես է եկել հակառուսական պատժամիջոցները պահպանելու օգտին
Այս բաժնից
772 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
1021 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով
955 դիտում
23:04 16-01-2025
Ֆրանսիան մտադիր է փետրվարի 13-ին Փարիզում անցկացնել Սիրիայի հարցով համաժողով